




ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՊԵՏՈՒԹՅԱՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
պաշտոնական կայք
ԱՀՊ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Ինքնակենսագրություն
Ես Թեմուր Աճինյան Բագրատունիս ծնվել եմ 1976թ օգոստոսի 2 ին ՀՀ Լոռու մարզ ք. Վանաձորում :
1983-93թթ սովորել եմ Վանաձորի թիվ 6 միջն .դպրոցում,ծառաել եմ ՀՀ զինված ուժերում: Ամուսնացած եմ ունեմ մեկ որդի :
1991-93թթ սովորել եմ ՀԹԳՄ Վանաձորի դրամատիկ ստուդիան ,դրամատիկ. Թատրոնի դերասան մասնագիտությամբ:
1993-96թթ սովորել եմ Վանաձորի պետական բժշկական ուսումնարանում ,ստացել բուժակի մասնագիտություն,1994-96թթ ուսման հետ համատեղ ծառաել եմ հայոց բանակում : 1997թ-ից մինչև 2013թ. աշխատել եմ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետ.դրամ. թատրոնում որպես բարձր կարգի դերասան : Համատեղության կարգով աշխատել եմ նաև Վանաձորի քաղաքային Տիկնիկային թատրոնում ,դասավանդել պետ.դրամ.թատրոնի ստուդիայում :
2009 թ արժանացել եմ Հայաստանի թատերական գործիչներ միության ≪Արտավազդ≫ մրցանակին տարվա լավագուն երիտասարդ դերասան անվանակարգում :
2010 թ.մինչ 2013թ սովորել եմ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում կինոի և թատրոնի ռեժիսոր մասնագիտությամբ :
2014թ. Արևմտյան Հայաստանի քաղաքացի , 2014թ հուլիսից ԱՀՊ ՎԿ Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:
2015թ. հունիսին կառավարության կողմից առաջադրվել եմ որպես ԱՀՊ Խորհրդարանի նախագահի թեկնածու: