top of page



1/2


ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՊԵՏՈՒԹՅԱՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
պաշտոնական կայք
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
01
18.03.2015թ.
Հարգելի հայրենակիցնե՛ր, աշխատանքները, որոնք մենք իրականացնում ենք այժմ ուղղակիորեն կապված է անցյալ ժամանակաշրջանի սխալների ուղղման հետ: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ սխալները անխուսափելին են, իսկ սխալների ուղղումը պարտադիր է: Ընդունելով այս մոտեցումը որպես աշխատանքային կարգ, մենք մշտապես կատարելու ենք սխալների ուղղում՛ որն էլ թույլ է տալու մեզ բոլորիս քաղաքական դաշտում նախապատրաստել և հանրությանը մատուցել ամբողջական և անթերի ծրագիր: Այսօր Հայոց Ազգային գերխնդիրն է՝ կյանքի կոչել Վ.Վիլսոնի Իրավարար Վճիռը և դնել նոր սկիզբ՝ բոլոր հարաբերություներում:
02
18.03.2015թ.
2014թ դեկտեմբերի 10 ին Արեւմտյան Հայաստանի Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանի կողմից ընդունվեց Արևմտյան Հայաստան Պետության Սահմանադրությունը: Համաձայն ԱՀՊ Սահմանադրության, Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանը պետք է կազմված լինի 39 պատգամավորներից:
03
18.03.2015թ.
Հարգելի հայրենակիցնե՛ր, պատգամավորները ինքնաառաջադրվում են կամ նրանց առաջադրում են ,պատգամավորի թեկնածուները գրանցվում են ԿԸՀ կողմից:
04
18.03.2015թ.
Ընտրությունների ժամանակ գրանցված թեկնածուներից ընտրված են համարվում այն պատգամավորական թեկնածուները, ով քվեարկության արդյունքում ստացել է առավելագույն քվե:
05
18.03 .2015թ.
Քվեարկության արդյունքում պատգամավոր չդարձած անձիք կարող են համագործակցել կառավարության հետ, միևնույն ժամանակ մնալով ԿԸՀ ցուցակներում՝ որպես պատգամավորական թեկնածու՝ փոխարկելի «ռոտացիոն» կարգով Խորհրդարանը համալրելու համար: Խորհրդարանի աշխատանքները իրականացվելու են չորս աշխատավայրերում՝ Եվրոպա , Ռուսաստան, Հայաստան և ԱՄՆ :
Հարգելի հայրենակիցնե՛ր, մե՛նք ենք Մեր Երկրի Տե՛րը:
bottom of page